Գիշերային ուժ ժամի հարձակում է տեղի ունեցել Փարիզում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Անհայտ անձը կամ անձինք պայթուցիկներ են նետել հյուպատոսարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հարձակման հետևանքով վնասվել է հյուպատոսարանի շենքը, կոտրվել են ապակիները։ Աշխատակիցներից վիրավորներ կամ սպանվածներ չկան:
Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նշվում է, որ հարձակման համար ոչ մի կառույց առայժմ չի ստանձնել պատասխանատվություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







