Թուրքական «Zhaber.com.tr» լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատմությանը՝ հիշատակելով, թե որ եկիրն է առաջինը պաշտոնապես ճանաչել այն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Հայաստանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչել է 1921 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով: Թուրքական կայքը պատմական մանրամասներ է ներկայացրել Գյումրու պայմանագրի կետերի վերաբերյալ:
Ըստ հրապարակման՝ մեծ տերություններից Թուրքիայի Ազգային մեծ ժողովն առաջինը ճանաչել է Խորհրդային Ռուսաստանը, որը շատ կարևոր տեղ ունի ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ։ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը դարձավ Թուրքիայի ազգային մեծ ժողովը ճանաչած եվրոպական առաջին պետությունը։
Իսկ Անտանտի երկրներից առաջինը ԹԱՄԺ-ը ճանաչել է Ֆրանսիան:
Իսկ առաջին պետությունը, որը դեսպանություն է բացել Թուրքիայում, եղել է Վրաստանը: Ըստ թուրքական թերթի հրապարակման՝ Վրաստանը մեծապես շահագրգռված է եղել Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







