Երկար ժամանակ անց Հայաստանի արժութային շուկայում նկատվում է առանց բացառության բոլոր արտարժույթների ամրապնդում։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ չորեքշաբթի առավոտվա դրությամբ հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 447,94 դրամով։ Դոլարի վաճառքն իրականացվում է 457,71 դրամով։
Եվրոպական արժույթը նույնպես սկսեց թափ հավաքել։ Մեկ եվրոյի ընդունման համար առևտրային բանկերն առաջարկում են 468,50 դրամ, վաճառվում է 486.91 դրամով։
Ռուսական ռուբլու առքը 5,49 դրամ է, վաճառք՝ 6,70 դրամ։
Բրիտանական արժույթի առքն իրականացվում է 552,25, վաճառքը՝ 581.19 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







