Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:05

Մինչև երկու ամսով հետաձգվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը

Մինչև երկու ամսով հետաձգվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն իրավական բնույթի առաջարկ է ներկայացրել: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը: Միևնույն ժամանակ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն` բուհերը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը, սոցիալական խումբը՝ իրականացնում են ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

««Կրթության մասին» օրենքում ունենք բուհերի առջև դրվող պահանջ` նվազագույնը 10 տոկոսի չափով, իսկ Հարկային օրենսգրքում՝ առավելագույնը 10 տոկոսի պահանջ: Մենք առաջարկում ենք Հարկային օրենսգրքի 10 տոկոսի առավելագույն պահանջը բարձրացնել մինչև 20 տոկոս»,- պարզաբանել է Գևորգ Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ բուհերն ուսման վարձի զեղչ ստացող ուսանողների քանակը կարող են ավելացնել երկու անգամ՝ այդ մասով չավելացնելով իրենց հարկային պարտավորությունները: Արտոնությունից կարող են օգտվել բարձր առաջադիմություն, սոցիալական խնդիրներ ունեցող, պատերազմի մասնակից, սահմանամերձ բնակավայրերում բնակվող և այլ արտոնություններ ունեցող ուսանողները:

Կառավարության առաջարկով, եթե մինչև 2024թ. օգոստոսի 1-ը ուսանողն այդ համակարգի շահառու է, ապա քանի դեռ ուսանող է, կշարունակի օգտվել դրանից: 2024թ. օգոստոսի 1-ից հետո նոր ընդունվող ուսանողի համար այդ համակարգն այլևս չի գործի: Նոր համակարգով Կառավարությունն ուղղակի կֆինանսավորի այդ ուսանողներին:

Հարակից զեկույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը պարզաբանել է, որ 2024թ. օգոստոսի 1-ից հետո նոր կարգավորումներով գումարը տրվելու է ուսանողին, այլ ոչ թե՝ բուհին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+