Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:52

Դեսպանը հերքել է Կիպրոսի օկուպացված տարածքներում հյուպատոսություն բացելու Մոսկվայի ծրագրերի մասին հրապարակումները

Դեսպանը հերքել է Կիպրոսի օկուպացված տարածքներում հյուպատոսություն բացելու Մոսկվայի ծրագրերի մասին հրապարակումները

Կիպրոսում ՌԴ դեսպանը Ստանիսլավ Օսադչին հերքել հրապարակումները, թե իբր Մոսկվան պլաններ ունի Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացված տարածնքերում հյուպատոսություն բացել կամ ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Դեսպանը նաև հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Կիպրոսի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիման վրա մնում է անփոփոխ։ Ռուսաստանը մտադիր չէ ճանաչել որևէ այլ իշխանություն, բացի Կիպրոսի Հանրապետության պաշտոնական իշխանություններից»։

Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է հայտարարության մեջ, կիպրոսյան կողմի հետ մշակվում է Ռուսաստանի քաղաքացիներին օգնության բարելավման հարցը։

«Կիպրոսի հարցում մեր դիրքորոշման շրջանակներում ռուսական կողմը ներկայումս ուսումնասիրում է այն տարածքներում բնակվող Ռուսաստանի հազարավոր քաղաքացիների օգնության տրամադրման բարելավման հնարավորությունները, որոնց նկատմամբ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը արդյունավետ վերահսկողություն չի իրականացնում։ Խոսքը ոչ միայն հյուպատոսական սպասարկման, այլև ռուս հայրենակիցներին հումանիտար, մշակութային և կրթական աջակցության մասին է։ Այդ ուղղությամբ մեր բոլոր քայլերը համաձայնեցվում են Կիպրոսի Հանրապետության պաշտոնական իշխանությունների հետ», — հայտնել է Օսադչին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+