Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Թուրքիան բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում է Իդլիբ

Թուրքիան բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում է Իդլիբ

Թուրքիայից Իդլիբ արտաքսվող սիրիացի փախստականները ֆինանսական կորուստներ են կրում, քանի որ ստիպված են լինում զրկվել իրենց աշխատանքից և եկամտից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական իշխանություններն արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, որը չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ որը չի կարող թարմացնել այն։ Մարտ ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է արդեն 1321 սիրիացի փախստական։ Ավելի քան 100 հոգի էլ արտաքսվել է Հալեպի շրջան։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ այժմ շուրջ 4 մլն սիրիրացի փախստական է ապրում Թուրքիայում։ Ներգաղթի հարցերով Թուրքիայի գլխավոր վարչության կողմից սիրիացի փախստականներին տրվում է նույնականացման վկայական, որը նրանց իրավունք է տալիս ազատ տեղաշարժվել Թուրքիայի սահմաններում և օգտվել թուրքական պետական բոլոր ծառայություններից։

45-ամյա իրավապաշտպան Մուհամմեդ Ասլանը պատմում է, որ թուրքական ոստիկանության գործողությունները սիրիացիների նկատմամբ անօրինական են և հակասում են փախստականների պաշտպանության կանոններին։

«Թուրքիայում սիրիացի փախստականները ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի և հալածանքի»,- ասել է Ասլանը և պնդել, որ պետք է ստեղծվի մարդու իրավունքների սիրիական կոմիտե, որպեսզի կանխի սիրիացիների նկատմամբ չարաշահումները և դադարեցնի նրանց բռնի տեղահանումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+