Բաքվի գիշերային ակումբում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանց տեղեկություններով՝ մահացել է ապրիլի 3-ի գիշերը տեղի ուենցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը: Նշվում է, որ զոհվածը երրորդ աստիճանի այրվածքներ էր ստացել։
Պայթյունի հետևանքով 37 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Բուժհաստատություններում շարունակում են մնալ 12 տուժածներ, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսքի հետևանքով։ Փաստի առթիվ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով քրեական գործ է հարուցվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







