Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:57

Արդյո՞ք Թուրքիայի դռները բաց են ռուս միլիարդատերերի առջև

Արդյո՞ք Թուրքիայի դռները բաց են ռուս միլիարդատերերի առջև

Թուրքիայում շատ է խոսվում այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր է` ռուս միլիարդատերերը գնան Թուրքիա, ներդրումներ անեն և իրենց կապիտալը տեղափոխեն այդ երկիր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Այս թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր ազդեցիկ լրատվամիջոցի՝ «Cumhuriyet»-ի վերլուծաբան Ֆեֆմի Քյոֆթեօղլուն: Նա վտանգավոր է համարել նման զարգացումը, քանի որ ինչպես միջազգային գործակալություններն են նշում, ռուս օլիգարխները կարող են ապօրինի գործունեություն ծավալել Թուրքիայում և ֆինանսական հանցագործություններ կատարել:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ մարտի 27-ին Կատարում տեղի ունեցած Դոհայի ֆորումի շրջանակներում անգամ այդ հարցը ուղղվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Ի պատասխան ռուս օլիգարխների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին հնարավոր զարգացումների մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է, որ եթե Թուրքիայում ռուս օլիգարխների գործողությունները չհակասեն միջազգային իրավունքի նորմերին, ապա իրենք կարող են քննարկել նման հնարավորությունը, քանի որ իրենք սկզբունքորեն թույլ են տալիս օրինական համարվող ցանկացած տեսակի գործունեություն Թուրքիայի տարածքում:

Թուրք վերլուծաբանը, այնուամենայնիվ, կարծում է, որ ռուս օլիգարխների՝ Թուրքիա գալ-չգալու հարցը քաղաքական առումով կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+