Գերմանիայի իշխանությունները հայտարարել են ռուսական արտասահմանյան հաստատությունների 40 աշխատակիցների արտաքսման մասին։ Գերմանիայի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ այդ որոշումը, մասնավորապես, պայմանավորված է ուկրաինական Բուչեի իրադարձություններով, որոնց համար Բեռլինը միանշանակ մեղադրել է Մոսկվային: Փարիզում ՌԴ դեսպանատան 30 աշխատակիցների առաջիկա արտաքսման մասին հայտնել են նաև ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
Ուկրաինայում ռուսական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից ընդհանուր առմամբ հայտարարվել է 204 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Դեպքերի մեծ մասին Ռուսաստանն արդեն «հայելային» պատասխանել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






