Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:11

Մատվիենկոն կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը

Մատվիենկոն կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ վստահ է, որ շարունակվելու են ամրապնդվել Հայաստանի և Ռուսաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ հանուն խաղաղության, արդարության և բարգավաճման:

«Դաշնային խորհրդի անունից շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ողջ պատգամավորական կորպուսին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ»,- ասված է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հղված ուղերձում:

Մատվիենկոն նշել է, որ իրական բարեկամության, անխախտ եղբայրության և հոգևոր ազգակցության դարավոր պատմության մեջ այդ իրադարձությունը սկիզբ դրեց Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության որակական նոր փուլին:

«Անցած տասնամյակների ընթացքում ամենատարբեր ոլորտներում մենք կուտակել ենք համագործակցության եզակի փորձ, ստուգվել են միջպետական հարաբերությունների ամրությունը։ Ռուսաստանը և Հայաստանը մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական ոլորտներում շարունակում են զարգացնել քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը, համատեղ միջոցներ են մշակում առաջացող մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ: Չեմ կասկածում, որ մենք կշարունակենք բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը հանուն խաղաղության, արդարության և բարգավաճման»,- նշվում է ուղերձում։

Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ կապերի ընդլայնման և իրավական հիմքերի բարելավմանը, այդ թվում՝ Եվրասիական ինտեգրման ոլորտում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+