ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Բրյուսելում: Այս մասին հայտնում են ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի ծառայությունից։ Հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ:
«Առարկայական քննարկման ընթացքում, որը ներառում էր նաև Հաջիևի և Գրիգորյանի միջև առանձին երկկողմ բանակցություններ, կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը և անվտանգության ոլորտում իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի ողջ սպեկտրը՝ 2021 թվականի դեկտեմբերի 14 — ին Բրյուսելում կայացած երկու երկրների ղեկավարների և նախագահ Միշելի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման գործում», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին՝ քննարկումները շարունակելու համար, մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն նաև խաղաղ համաձայնագրի հեռանկարների հետ կապված հարցերը, ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության ապահովմանը իր մասնակցության շարունակմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված են Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







