Թբիլիսիում վառելիքի գների աճի դեմ ցույցերի ընթացքում 20 մարդ է ձերբակալվել։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիները վարչական իրավախախտման հիմքով են ձերբակալվել։
Գործակալությունը նշում է, որ ցուցարարները փորձել են փակել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկելի հատվածը, նրանց խանգարել է ոստիկանությունը, որի ընթացքում էլ սկսվել են ձերբակալությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանում վառելիքի գների բարձրացման դեմ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Ակցիաները տեղի են ունեցել Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Թելավիում և Օզուրգեթիում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







