Թբիլիսիի մի քանի հարյուր բնակիչներ վառելիքի աճող գների դեմ հանրահավաք են անցկացնում: Այս մասին հաղորդում է TACC-ը:
Ցուցարարները կառավարությանն առաջարկում են նվազեցնել ակցիզի հարկը, որը 1 տոննայով բենզինի համար կազմում է 500 լարի (ավելի քան 155 դոլար), դիզելի համար՝ 400 լարի (մոտ 125 դոլար), իսկ 1000 խորանարդ մետր գազի համար՝ 200 լարի (ավելի քան 62 դոլար):
Բողոքի մասնակիցները երթ են անցկացնում Ռուսթավելի պողոտայով, որը գտնվում է Թբիլիսիի հրապարակի հարևանությամբ, և պահանջում են հանդիպում երկրի ղեկավարության հետ:
Վրաստանում վառելիքի գները սկսել են աճել 2021 թվականի աշնանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







