Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:55

«ԱՄՆ-ն և ՌԴ-ն պաշարում են Թուրքիան»․ Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ

«ԱՄՆ-ն և ՌԴ-ն պաշարում են Թուրքիան»․ Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ

«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ և Ռուսաստանը շրջափակում և պաշարում են Թուրքիան: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումից հետո ակնհայտ է դարձել՝ Թուրքիայի հարող տարածքներում (Հունաստան) ԱՄՆ-ի ռազմական կուտակումները նախատեսված չեն եղել Ուկրաինային հնարավոր հարձակման դեպքում օգնելու համար, ինչպես պնդում էին ամերիկացի պաշտոնյաները: Ըստ Յայջըի ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն Ուկրաինային որևէ ռազմական օգնություն չեն ցուցաբերում: Հետևաբար, այս կուտակումների իրական նպատակը, ծովակալի համոզմամբ, Թուրքիան բազմաշերտ, տարբեր կողմերից և տարբեր դերակատարների կողմից պաշարելն է եղել:

Յայջըն նշել է, որ Թուրքիային բացի ԱՄՆ-ից շրջափակում է նաև Ռուսաստանը: Ըստ թուրք ծովակալի դիտարկման՝ Թուրքիան շրջափակելու և պաշարելու աշխարհագրությունը սկսում է Սև ծովից, հասնում մինչև Դեդեաղաչ (Ալեքսանդրուպոլիս՝ Հունաստան) և այնտեղից ձգվում մինչև Էգեյան ծով, Կիպրոսից դեպի Արևելյան Միջերկրական:

Յայջըի պնդմամբ՝ այդ աշխարհագրությունը ներառում է նաև Սիրիայում քրդական ուժերի զբաղեցրած հատվածները և Իրաքի հյուսիսը, որտեղ ակտիվ է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK):

Յայջըի խոսքով՝ երբ այս ամենին գումարվում է նաև Հայաստանը, ապա ընդհանուր պատկերը հստակ ցույց է տալիս, որ «սա ամբողջական իմաստով բազմաշերտ պաշարում է»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+