Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:56

Այսուհետ միայն վերելքներ ու թռիչքներ. «Զինվորի տան» 17 տղաներ աշխատանքի են անցել «Զվարթնոց»-ում

Այսուհետ միայն վերելքներ ու թռիչքներ. «Զինվորի տան» 17 տղաներ աշխատանքի են անցել «Զվարթնոց»-ում

«Զինվորի տան» 17 տղաներ աշխատանքի են անցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Զինվորի տունն» արդեն 120 տղաների է աշխատանքի տեղավորել տարբեր կազմակերպություններում:

Ավիացիայի ոլորտը պատերազմում վնասվածքներ, հաշմանդամություն ձեռքբերած տղաներին ստիպել է նոր երազանքներ ու նոր նպատակներ ունենալ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ, ԵՊԲՀ և ՊՆ գործակցությամբ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, որոնց համարժեքը չկա ամբողջ տարածաշրջանում։ Դրանք աշխատում են վերականգնողական բուժման ոլորտի նորագույն մեթոդներով, հետազոտական գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Մասնավորապես, կենսաբանական հետադարձ կապի (БОС) մեթոդով աշխատող սարքավորումների թեստավորման համակարգը հնարավորություն է տալիս բուժման արդյունքները դարձնել հստակ չափելի և համեմատելի: Յուրաքանչյուր հիվանդի համար հնարավոր է նախնական թեստերի արդյունքում մոդելավորել վերականգնողական անհատական ծրագիր: Վերոնշյալ մեթոդներն ու տեխնոլոգիաներն ավելի արդյունավետ են դարձնում վերականգնողական համալիր գործընթացը ու զգալիորեն կրճատում են բուժման ժամկետները:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական Կենտրոնում տրամադրվում են անհրաժեշտ բոլոր բժշկական ծառայությունները։


Մանրամասները՝ «Զինվորի տան» տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+