Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+1°
  • Կապան+4°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 10:36

Արցախից տեղահանված անձանցից 88 %-ը կանայք և երեխաներ էին․ նախարար

Արցախից տեղահանված անձանցից 88 %-ը կանայք և երեխաներ էին․ նախարար

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ամփոփիչ ելույթի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև 2020 թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների, մասնավորապես՝ կանանց և երեխաներին ուղղված ծրագրերին։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«2020 թ․ պատերազմից հետո Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող բազմաթիվ ծրագրեր վերանայվել են՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Արցախից տեղահանված անձանցից 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում։ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության հնգամյա ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են մշակվել՝ շարունակաբար ընդլայնելու խոցելի խմբերին պատկանող կանանց ցուցաբերվող օգնությունը»,- նշել է նախարարը։

Քննարկման ընթացքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև ՀՀ բոլոր մարզերում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործունեության դերը, որոնք շարունակում են շահառուներին տրամադրել աջակցության տարաբնույթ ծառայություններ։

Ելույթի ավարտին նախարարը շեշտել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ կանանց և աղջիկների ներուժի խթանման ու իրացման ապահովման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է սերտորեն աշխատի՝ երաշխավորելու, որ կանայք լինեն ոչ միայն շահառուներ, այլև արժանապատիվ հերոսներ՝ իրենց անձնական զարգացման և իրենց ընտանիքների ու հասարակության զարգացման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+