Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 16-ին կայցելի Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հանդիպման ընթացքում, մասնավորապես, պետք է «ժամերի ստուգում» անցկացվեն Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի իրադրության շուրջ:
Նշվում է, որ նախարարները կարծիքներ կփոխանակեն ներուկրաինական ճգնաժամում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Ռուսական կողմը թուրք գործընկերներին կտեղեկացնի Ուկրաինայում Ռուսաստանի Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ հումանիտար միջանցքների ստեղծումը և օտարերկրյա քաղաքացիների տարհանումը«, — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







