Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:52

Ուկրաինայի ԿԲ-ն ՀՀ-ին ևս կոչ է արել դադարեցնել ռուսական «Мир» համակարգով բոլոր գործողությունները

Ուկրաինայի ԿԲ-ն ՀՀ-ին ևս կոչ է արել դադարեցնել ռուսական «Мир» համակարգով բոլոր գործողությունները

Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է նաև Հայաստանի Կենտրոնական բանկին՝ խնդրելով կասեցնել ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերի հետ կապված բոլոր գործողությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի կենտրոնական բանկերին՝ խնդրելով կասեցնել ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերով բոլոր գործառնությունները: Ուղերձում ասվում է, որ Ուկրաինայի Կենտրոնական բանկը խնդրել է վերոնշյալ բանկերին դադարեցնել իրենց բանկոմատներում «Мир» քարտերի ընդունումը և անհնար դարձնել այդ քարտերի օգտագործումը էլեկտրոնային առևտրի, նաև ֆիզիկական անձանց միջև փոխանցումների դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը մարտի 6-ի գիշերը հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեության դադարեցման մասին: Այն բանից հետո, երբ ընկերությունները կասեցնեն ՌԴ-ում բոլոր գործողությունները, ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերը չեն աշխատի արտասահմանում:

Ռուսաստանում չեն աշխատելու քարտեր, որոնք թողարկված են օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից։ Ռուսական բանկերի կողմից թողարկված բոլոր Visa և Mastercard քարտերը կշարունակեն աշխատել ՌԴ տարածքում սովորական ռեժիմով՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: ԿԲ-ում նշել են, որ երկրում թողարկված Visa և Mastercard քարտերով արտասահմանյան ինտերնետ-խանութներում պատվերների համար վճարել չի ստացվի։ Արտասահման մեկնելու համար Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս կանխիկացնել կամ օգտագործել ռուսական «Мир» վճարային համակարգի քարտը։ Ռուսական վճարային համակարգի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ «Мир» քարտերն ընդունում են Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Վիետնամը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ղազախստանը և Կիպրոսը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։

Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+