Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

Անկարան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից թուրքական երկու ինքնաթիռների վերադարձի հարցը

Անկարան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից թուրքական երկու ինքնաթիռների վերադարձի հարցը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի A400M տիպի երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնք փետրվարի 24-ի երեկոյան մարդասիրական նպատակներով մեկնել էին Ուկրաինա, դեռևս գտնվում են «Բորիսպոլ» օդանավակայանում և չեն կարող վերադառնալ Թուրքիա՝ Ուկրաինայի օդային տարածքը փակելու պատճառով:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ ինքնաթիռներով նախատեսվում էր թուրք քաղաքացիների մի մասը դուրս բերել Ուկրաինայից։ «Մենք քննարկում ենք այդ ինքնաթիռների անվտանգ վերադարձի հարցը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ Կվերադարձնենք ինքնաթիռները, հենց որ հայտարարվի հրադադարի մասին», — ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նա նշել է, որ ինքնաթիռների անձնակազմը գտնվում է Կիևում Թուրքիայի դեսպանատանը:

Մեկնաբանելով ռուս և ուկրաինացի գործընկերների հետ հեռախոսազրույցի արդյունքները՝ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր գործողություններում հանդես է գալիս Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և երկխոսության օգտին:

«Մենք ընդգծում ենք ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման և հումանիտար ճգնաժամի դադարեցման կարևորությունը։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հայտարարել կրակի դադարեցման մասին։ Այս ուղղությամբ դրական տեղաշարժեր ենք ակնկալում։ Սերգեյ Շոյգուի և Օլեքսեյ Ռեզնիկովի հետ շփումները կշարունակվեն ըստ անհրաժեշտության», — ասել է Աքարը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան Սև ծովում ամենաերկար ջրափնյա գիծ ունեցող երկիրն է։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին իրենց նեղուցներով ռազմանավերի անցումը թույլ չտալու մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+