Թուրքիայում փետրվարին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 54,4 %, դա ռեկորդային ցուցանիշ է 20 տարվա ընթացքում։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հինգշաբթի օրը։ Հունվարի համեմատ գներն աճել են 4,8 %-ով՝ ավելին, քան կանխատեսում էին Reuters-ի վերլուծաբանները, որոնք ակնկալում էին 3,8 % աճ:
Նման աճը, ի թիվս այլ բաների, արտացոլում է Ուկրաինայի հակամարտության պայմաններում հումքի գների աճի սպասումը։
Թուրքիայում գնաճը վերջին ամիսներին արագացել է այն բանից հետո, երբ սեպտեմբերին տեղի Կենտրոնական բանկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշման տակ 500 բազիսային կետով նվազեցրել է սահմանված %-ադրույքը. այն կազմել է 14 %: Գնաճը երկրում բարձր մակարդակի վրա էր նաև մինչ այդ։ Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ 2021 թվականին նվազել է 44 %-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







