Ուկրաինան մեծացնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մատակարարումները, որոնք օգնում են պայքարել Ռուսաստանի դեմ։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն՝ պատասխանելով բրիտանական ԶԼՄ-ների հարցերին։
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանություններն արդեն քննարկում են Թուրքիայի հետ հարվածային անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ մատակարարման հարցը։
Պրիստայկոն հավելել է, որ Ուկրաինայում դրոնների օպերատորներն ավելի քան բավարար են, և արդեն այժմ նրանք Թուրքիայում «Բայրաքթարի» օգտագործման ուսուցում են անցնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







