Եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկար տևեն, մենք թե՛ հացի, թե՛ նաև առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր կունենանք։ Մենք հնարավոր է ունենանք ապրանքային դեֆիցիտ։ Կտուժեն նաև այն ընկերությունները, որոնք աշխատում են ռուսական կապիտալով։
«Եթե ռուսական տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, ծանր ժամանակներ են սպասվում նաև Հայաստանի տնտեսությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ-ից ավելի քիչ գումար կգա Հայաստանը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Armenia Today-ի թղթակցի հարցին, թե ՌԴ-ից եկող տրանսֆերտների վրա ինչպես է ազդելու ՌԴ մի շարք բանկերի անջատումը Swift համակարգից՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Այլ հավասար պայմաններում, եթե ՌԴ-ից 1 մլն ռուբլի էր գալիս, այն մեկ շաբաթ առաջ 6 մլն դրամ էր, երեկ դարձավ 2,5 մլն, այսօր 3,5 մլն դրամ է։ Հնարավոր է պակասի նաև աշխատուժի պահանջարկը։ Այսինքն՝ ոչ թե 100, այլ 50 հազար մարդ գնա արտագնա աշխատանքի»։
Նրա խոսքով՝ Swift համակարգից անջատումը խնդիր կառաջանցի նաև հայկական այն բանկերի համար, որոնք ռուսական բանկերի հետ են աշխատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







