Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:45
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի իշխանությունները քիչ ջանքեր են գործադրել մեղավորներին պատժելու համար․ Ադամ Շիֆ

Երեկ մենք նշեցինք Սումգայիթի և Բաքվի ջարդերի 34-րդ տարելիցը։ 1988 թվականի փետրվարի 27-ից սկսած և երեք օր շարունակ ադրբեջանական ամբոխը հարձակվել և սպանել է հայերին, ինչի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել և վիրավորվել, իսկ կանայք և աղջիկները բռնաբարվել են: Զոհերից մի քանիսին մինչև մահանալը դուրս են նետել պատուհաններից և այրել։ Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը։

«Մոտավոր հաշվարկներով Բաքվի 250 հազար հայ բնակիչներից միայն 40 հազարն է մնացել Ադրբեջանում երկու տարի անց։ 1990 թվականի հունվարի 13-ին կազմակերպված ադրբեջանական մաֆիաները նույնպես շրջվեցին նրանց դեմ՝ սպանելով հարյուրավորներին և վիրավորելով շատերին»,- գրել է կոնգրեսականը։

Շիֆը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները քիչ ջանքեր են գործադրել մեղավորներին պատժելու համար՝ փոխարենը փորձելով կոծկել վայրագությունները և հերքել կառավարության դերը հարձակումները հրահրելու մեջ:

«Երեկվա տարելիցին անդրադառնալով՝ մենք հարգում ենք այս սարսափելի անարդարության զոհերին և խոստանում ենք բարձրաձայնել ատելության դեմ, որպեսզի պատմությունը չկրկնվի: Բայց ողբերգականորեն, ավելի քան երեք տասնամյակ անց, հենց այդպես էլ եղավ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած և 44 օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը կրկին թիրախավորել և սպանել են անմեղ հայերին Լեռնային Ղարաբաղում, որը նաև հայտնի է որպես Արցախ, և քշել տասնյակ հազարավորներին։ Այսօր Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ շարունակվում է. հայ զինվորները դեռևս ապօրինի կալանավորվում և խոշտանգվում են, իսկ հազարավոր խաղաղ բնակիչներ դեռ վտանգված են։ Մշտական ​​սպառնալիքի տակ են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային վայրերը»,- գրել է Շիֆը։

Կոնգրեսականը նշել է, որ սրանք սարսափելի հետևանքներ են, երբ ագրեսիան և ատելությունը մնում են անզուսպ, ինչի պատճառով, անկախ նրանից՝ մարդկության դեմ հանցագործությունները տեղի են ունեցել մեկ տարի, երեսուն տարի առաջ, թե հարյուր տարի առաջ, մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ դրանք չճանաչվեն: Ավելին, սա է պատճառը, որ Միացյալ Նահանգները պետք է լիովին ստանձնի ժողովրդավարության և համաշխարհային խաղաղության ջատագովների իր դերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+