Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:11

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։

Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով պատվիրակաության անդամներին, ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման պահից ի վեր առաջին պաշտոնական հանդիպումը ԵԽ երևանյան գրասենյակի գործընկերների հետ տարիների ընթացքում ձևավորված բարձր համագործակցության ևս մեկ հավաստում է։

Մարտինա Շմիդտն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամների հետ քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրեր, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, քրեական և քրեադատավարական օրենսգրքերի ընդունմանը և իրավակիրառ պրակտիկայում դրանց մոնիտորինգին, բիոէթիկայի, բուժաշխատողների էթիկայի կանոններին և մի շարք այլ հարցերի։ Քննարկվել են նաև առաջիկա ծրագրերի հնարավորություններ, ներառյալ միտված պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է անվտանգային հարցերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված մոտեցումները և դրանց հետամուտ լինելու կարևորությունը, անդրադարձել է այլ առաջնահերթությունների, ինչպիսիք են պայքարը ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման, խտրականության դեմ պայքարում համալիր գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին։

Քրիստիննե Գրիգորյանը կառույցի առաջնահերթությունների ցանկում նշել է նաև Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման նպատակը, որն ըստ նրա, երկրում մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ վիճակի երաշխավորման գրավական է:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշված ոլորտներում առկա համագործակցությունը խորացնելու և նոր ուղղություններով համագործակցություն ծավալելու պատրաստակամություն են հայտնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+