Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը քննարկել են թուրք-ադրբեջանական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին, հատկապես Հայաստանի հետ հարաբերություններին և ռուս-ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցեր», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանային հարցերում համաձայնեցված գործելու իրենց վճռականությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







