Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը տանում է դեպի պատերազմ:
«Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում։ Դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է»,- ասել է նա։
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչը Դոնբասի կոնտակտային խմբի քաղաքական ենթախմբում՝ Ռոդիոն Միրոշնիկը, կարծում է, որ այժմ կողմերը հակամարտության ռազմական լուծման եզրին են:
«Եզրակացությունը մեկն է և պարզ, և, ցավոք, այն համընկնում է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի եզրակացությանը։ Այսինքն ՝ այժմ մենք գտնվում ենք հակամարտության ռազմական լուծման եզրին»,- ասել է Միրոշնիկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







