Երևանցիների 52%-ը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը. Այս մասին այսօր հատնեց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով երևանցիների շրջանում «GALLUP International»-ի հարցման տվյալները։
Նավասարդյանը հայտնեց, որ հետազոտությունն իրականացվել է հունվարի 24-ից փետրվարի 2-ը, հարցմանը մասնակցել է 800 քաղաքացի։ Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով։
▪️ «Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը» հարցին երևանցիները պատասխանել են հետևյալ կերպ՝
▪️ «Միանշանակ հավանություն է տալիս» — 6.9 %
▪️ «Ավելի շուտ հավանություն է տալիս» — 15.6 %
▪️ «Ավելի շուտ հավանություն չի տալիս» -7.6 %
▪️ «Ընդհանրապես հավանություն չի տալիս» — 54.6 %
«Այսինքն՝ երևանցիների մոտ 62%-ը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը»,-ասաց Արամ Նավասարդյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






