Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Թուրքիայում էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Թուրքիայում էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ փետրվարի 9-ին փողոց են դուրս եկել էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի գների բարձրացման դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար, հաղորդում Է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ընդդիմադիր Sözcü թերթը:

Հանրահավաքները կազմակերպել էին հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)։ Ցույցերն անցկացվել են մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում։

Մեկ այլ ընդդիմադիր Evrensel պարբերականի պնդումների համաձայն՝ Սիրիայի հետ սահմանին Մարդին քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածների դեմ: Ագրայի նահանգում ցուցարարները վանկարկել են հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականի մասին կարգախոսներ:

Գործակալությունը նշում է, որ Թուրքիայում էներգակիրների գներն անցած ամիսներին կտրուկ աճել են թուրքական լիրայի 44 տոկոսով արժեզրկման և վերջին երկու տասնամյակների ընթացքում ռեկորդային 48,69 տոկոս գնաճի ֆոնին:

Ինչպես հաղորդում է Ahval-ը, փետրվարի 8-ին նաև  Թուրքիայի առողջապահության ոլորտի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են անցկացրել ամբողջ երկրում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Թուրքական բժշկական ասոցիացիայի (TTB) ղեկավարությամբ բողոքի ցույցեր են տեղի ունեցել ամբողջ երկրի հիվանդանոցների առջև։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+