ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձան հայրենիք։ Նրանք են՝
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ը հայտնել են, ռազմագերիներին վերադարձրել են Արցախյան առաջին պատերազմում զոհված ադդբեջանցիների վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ վերադարձվածների մի մասը նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված զինծառայողներն են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







