Թուրքական Սիվաս նահանգում ավտոբուս է շրջվել։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել Սիվաս և Մալաթիա քաղաքները միացնող մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 39 մարդ, նրանցից 11-ը վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







