Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

Միշելը և Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ տեսաժողովից հետո հանդես են եկել հայտարարությամբ

Միշելը և Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ տեսաժողովից հետո հանդես են եկել հայտարարությամբ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ տեսակոնֆերանսի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ:

Նշվում է, որ Միշելն ու Մակրոնը հաստատել են իրենց լիակատար հավատարմությունը տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին:

«Նրանք ամփոփել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացի արդյունքները, մասնավորապես, ձերբակալվածների վերջերս ազատ արձակումների, անհետ կորածների որոնման ուղղությամբ շարունակվող համատեղ ջանքերի, ինչպես նաև երկաթուղային ուղիների առաջիկա վերականգնման արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ պետությունների ղեկավարները համաձայնել են, որ այս հանդիպումը արժեքավոր հնարավորություն է տվել քննարկելու հարցերի լայն շրջանակ: «ԵՄ-ն եւ Ֆրանսիան նախկինի պես հավատարիմ են այլ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ աշխատանքին ՝ բարգավաճող, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար», — ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռահար հանդիպումը:

“Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացման և սահմանազատման, միջազգային կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտքի բացման, ինչպես նաև այլ հարցերի լայն շրջանակ»,- ասված էր հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+