Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:14

Կոնկրետ առաջարկ դեռևս չի եղել․ Վահագն Խաչատուրյան

Կոնկրետ առաջարկ դեռևս չի եղել․ Վահագն Խաչատուրյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին դեռ պաշտոնապես առաջարկ չի արվել նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ խոսակցություն չի եղել, կոնկրետ առաջարկ դեռևս չի եղել։

Նա գեղեցիկ չի համարում այսօր որևէ մեկնաբանություն անել։

«Քանի դեռ այս պահին չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղտ։ Մարդը դեռևս հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու»,- ասաց նա։

Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ ինքը համապատասխանում է նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պահանջվող չափանիշներին։

«Տեսականորեն իմ անունը պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով պահանջվող չափանիշները՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, նկատեց նախարարը։

 Նշենք, որ հունվարի 22-ին Արմեն Սարգսյանը հրաժարական  տվեց՝   հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նաև շեշտել է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

Ըստ Սահամանադրության՝ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։

Հավելենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էր, որ ՔՊ-ն  նախագահի պաշտոնում առաջադրելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։

Իսկ հունվարի 30-ին մամուլում արդեն որպես նախագահի հավանական թեկնածու շրջանառվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի անունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+