Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:33

«Բազկամարդը». ականպայթյունային վնասվածք ստացած հետախույզ Սարգիսի կյանքն ու կամքը

«Բազկամարդը». ականպայթյունային վնասվածք ստացած հետախույզ Սարգիսի կյանքն ու կամքը

Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը ներկայացվել է  հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ գիրքը՝ «Բազկամարդը»։  Սարգիս Ստեփանյանը 2014-ին, մարտական գործողություններ իրականացնելիս, ականապայթյունային վիրավորումից կորցրել է երկու ոտքն ու ձեռքը, բայց, բարեբախտաբար,  ամիսներ անց նա արդեն քայլում էր:

Գրքում Սարգիսի կյանքն է։ Պատմվում է նաև 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում ստանալու մասին, որի ժամանակ նա կորցրել է վերջույթները։

«Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Դավիթ Դավթյանը հատված է ներկայացրել «Բազկամարդը» գրքից. «Սարգիսին վիրահատած ռազմական բժիշկ Վահան Ոսկանյանը՝ դժոխային օրվա մասին.
Ջրական, 29.07.2014
«Սա­քոյի դեպ­քը շատ բարդ էր, կյան­քի հետ ան­հա­մատե­ղե­լի վնաս­վածք էր: Ե­րբ ինտուբա­ցի­այից ա­ռաջ ա­սա­ցի՝ հանգիստ փա­կիր աչ­քերդ, նոր­մալ կլի­նի, ըն­դա­մե­նը մեկ նախա­դա­սու­թյուն ար­տա­բե­րեց. «Փր­կեք, ե­թե կա­րող եք, եր­կու տղա ու­նեմ, նրանց դեռ պետք եմ»: Արյան հո­տը շատ էր տա­րած­վել ու խեղ­դում էր, օ­դո­րա­կիչն էլ վատ էր աշխատում… Հոգեբանորեն նույն­պես դժ­վար է­ր։ Մինչև վի­րա­հա­տու­թյունը դի­մացդ 190 սմ հաղ­թան­դամ տղա­մարդ է։ Վեր­ջում տես­նում ե­ս՝ մնաց 140 սմ, հե­տո 120: Ծանր տեսա­րան է­ր»։

 

2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։

 

Սարգիսի հիշողությունների հիման վրա նաև վավերագրական ֆիլմ է նկարհանվել, որի պրեմիերան այսօր կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը կոչվում է «Ոտքի կանգնիր»: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+