Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Էրդողանը իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից

Էրդողանը իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից

«Եվրասիա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում անցկացրել է սոցհարցում՝ պարզելու քաղաքացիների նախընտրական կողմնորոշումները։ Հունվարից 9-14-ը Թուրքիայի 26 նահանգի 1260 բնակչի շրջանում իրականացված սոցհարցման արդյունքներն արդեն բերվել են ամփոփ տեսքի։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը.
«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ձեր կարծիքով ո՞ր դաշինքը կհաղթի»։

Հարցվածների 10 տոկոսը պատասխանել է, որ դեռևս անորոշության մեջ է։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Cumhur» (Ժողովուրդ) դաշինքի հաղթանակը հնարավոր է համարել քաղաքացիների 32.3 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Millet» (Ազգ) դաշինքի հաղթանակը՝ 35.6 տոկոսը։ Ստացվում է, որ ընդդիմադիր ուժը մի քանի տոկոսային կետով առաջ է անցել իշխող ուժից։

«Եթե հաջորդ նախագահական ընտրություններում նորից առաջադրվի Էրդողանի թեկնածությունը, ձայն կտա՞ք նրան» հարցին քաղաքացիների 33.4 տոկոսը պատասխանել է «այո», 55.1 տոկոսը՝ «ոչ»։

Իբրև նախագահի ապագա թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը ընտրազանգվածում ունեցած իր վարկանիշով փաստորեն հետ է մնացել ընդդիմադիր հիմնական մրցակիցներ Քեմալ Քըլըչդարօղլուից (ԺՀԿ-CHP կուսակցապետ), Էքրեմ Իմամօղլուից (Ստամբուլի քաղաքապետ) և Մանսուր Յավաշից (Անկարայի քաղաքապետ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+