Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:47

ԱՄՆ մեկնելու դեպքում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցներով, ինչպես պատվիրակության մյուս անդամները. ԱԺ

ԱՄՆ մեկնելու դեպքում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցներով, ինչպես պատվիրակության մյուս անդամները. ԱԺ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից մեկնաբանել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հունվարի 17-ի այն հայտարարությունը, թե ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու պարագայում նա մեկնելու էր ոչ թե պետական, այլ` իր սեփական միջոցներով:

Ազգային ժողովից «Արմենպրես»-ին փոխանցել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու պարագայում Արթուր Վանեցյանը մեկնելու էր պետական միջոցների հաշվին, ինչպես պատվիրակության մյուս անդամները:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ը գործուղվել է ԱՄՆ: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը և մի խումբ աշխատակիցներ՝ ԱԺ աշխատակազմից:

Պատվիրակության կազմում պետք է լիներ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հայտնել էր, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից պետ է մասնակցեր երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+