Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:35

Հայկական կողմը ՄԻԵԴ կներկայացնի գերիների իրավական պաշտպանության լրացուցիչ խնդրանք

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առնչությամբ հայկական կողմը միջազգային իրավական կառույցներին ներկայացնում է դիմումներ ու միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ՝ առաջնահերթ նպատակ ունենալով ապահովել գերիների անհապաղ վերադարձը հայրենիք: Հայաստանի գործընկեր շատ երկրներ ևս փորձում են աջակցել՝ լուծելու հումանիտար խնդիրը: Այս մասին հայտնում է «Հանրային» հ/ը-ն։

«Առաջնային նպատակը, որ դատարանը շարունակաբար զբաղվի այս գործերով և իր վերջնական դատական ակտով ազատ աձակելու պահանջ ներկայացնի՝ արձանագրելով նրանց ռազմագերու կարգավիճակը և անազատության մեջ գտնվելու հիմքերի բացակայությունը»,-նշել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Երբ ասում ենք 40-ը, 40-ի մեջ ունենք Խծաբերդի խումբ, ունենք պատերազմի ժամանակ գերեվարվածներ, նոյեմբերի 10-ի միջադեպի քաղաքացիական անձինք 3-ն են, և ունենք ևս 2-ը՝ Գեղարքունիքից:

Գրեթե բոլորի նկատմամբ Ադրբեջանը կեղծ քրեական գործեր է հարուցել միևնույն հոդվածով:

Զուգահեռաբար ջանքեր ենք գործադրում, որպեսզի նաև ապահովվի փաստաբանի և այնտեղ պահվող անձանց կապը: Այս առնչությամբ լրացուցիչ խնդրանք ենք ուղարկելու Եվրոպական դատարանին, որպեսզի ընդլայնի հայցի ապահովման կիրառված միջոցների շրջանակը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի Եվրոպական դատարանում ընթացող դատավարության շրջանակում երաշխավորվի կապը փաստաբանների և վստահորդների միջև, սպասում ենք դատարանի արձագանքին»,-նշել է իրավապաշտպանը։

ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել նաև այդ անձանց նկատմամբ Բաքվի ապօրինի քրեական հետապնդումների մասին ապացույցներ: Հստակ է նաև Եվրադատարանի դիրքորոշումը. հակահայկական քաղաքականության պայմաններում Ադրբեջանում չկա հայերին պաշտպանելու արդյունավետ միջոց, նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի միջազգային կառույցների հսկողությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+