Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սպասում է Թուրքիայի ղեկավարության արձագանքին Թուրքիայի Քյուրֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացման կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարություններին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նա նշել է, որ հույս ունի, որ Թուրքիայի ղեկավարությունը ճիշտ որոշում կկայացնի: «Մենք շատ ենք սիրում Թուրքիային։ Հարուստ պատմություն… մուսուլմանական ժառանգությունը … ուստի չէի ցանկանա, որ մեր հարաբերությունները փչանան անհասկանալի իրավիճակի պատճառով»,- հավելել է Կադիրովը:
Նշվում է, որ ավելի վաղ Կադիրովն իր Telegram-ալիքում Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին աջակցելու մեջ և ԱԳՆ-ին կոչ էր արել դիվանագիտական միջոցներ ձեռնարկել: ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այգու բացումը, ընդգծել է, որ նման գործողություններն անթույլատրելի են, հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն և վճռական դատապարտում են պահանջում, Մոսկվան հուսով է, որ Անկարան լրջորեն կընդունի փոխադարձ վստահությունը խաթարող նման քայլերի անթույլատրելիության մասին ազդանշանները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







