Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ այս շաբաթ ակտիվացվելու է Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա նոր միջանցքը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեսպանը Twitter-ի իր էջում գրել է, որ միջանցքը կակտիվանա «Հյուսիս-Հարավ» միջանցքի (Ֆինլանդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Պարսից ծոց և Հնդկաստան) փորձնական շահագործման անցնելուց հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու ստեղծման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







