Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականին արտադրելու է 66 անուն նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Մեհման Բախիշովը։
«Կարծում եմ, որ այդ սպառազինությունը կարտադրվի 2022 թվականի երկրորդ կեսին», — ընդգծել է Բախիշովը, որի խոսքը մեջբերում է «Վեստնիկ Կավկազա» կայքը:
Նա նաև նշել է, որ անցյալ տարի արտադրվել է 156 անուն զենք և ռազմական տեխնիկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







