Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությանը, նշել էրկ, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին։
Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ անգամ այս հարցում Հայաստանն իրեն բանակցող կողմ չներկայացրեց։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ցույց տվեց, որ հլու-հնազանդ կատարում է Թուրքիայի ցանկությունները։
«Թուրքիան պարբերաբար նախապայմաններ է առաջ քաշում, որոնց Հայաստանի իշխանություների կողմից հակադարձում չեղավ։ Թուրքիան չի հայտարարում, որ հրաժարվում է իր նախապայմաններից, իսկ դրա փոխարեն Երևանն իր հայտարարություններով անխոս կատրում է Թուրքիայի նախապայմանները։ Շաբաթներ առաջ Էրդողանը հայտարարում էր երեք նախապայմանների մասին․ Արցախի հարցը, Հայոց Ցեղասպանությունից հրաժարվելու հարցը և Թուրքիայի սահմանների ճանաչման հարցը։ Նշեմ, որ Թուրքիան իրեն տերուտիրական է զգում Երևանում։ Թուրքիան ասել է՝ Արցախի հարց գոյություն չունի, Նիկոլ Փաշինյանը ևս հաստատում է, որ Արցախի հարց չկա»,- նկատեց նա և հավելեց, որ նախապայմաններ արդեն չկան, քանի որ այն պաշտոնական Երևանի կողմից կատարվել է։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը ևս չի ցանկանում հրաժարվել իր պայմաններից։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







