Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների համանախագահությամբ:
Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:
Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի պլատֆորմի աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում:
Քննարկվել են հետագա անելիքներն ու հետագա քայլերը՝ պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր միացմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







