Տաջիկստանում ռազմական ենթակառուցվածքը կատարելագործվելու է ի շահ ՀԱՊԿ հավաքական ուժերի կոալիցիոն խմբավորումների: Այս մասին հայտարարել Է կազմակերպության Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Որոշվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների կատարելագործման հետագա աշխատանքների ուղղությունները՝ ի շահ ՀԱՊԿ հավաքական ուժերի կոալիցիոն խմբավորումների ծավալման», — ասել է Գերասիմովը՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







