Թուրքիայի կողմից որոշումների ընդունման ինքնուրույնությունը, չնայած ՆԱՏՕ-ին նրա անդամակցությանը, Ռուսաստանին թույլ է տալիս պաշտպանական ոլորտում համատեղ նախագծերի ծրագրեր մշակել, դեկտեմբերի 8-ին ANT1 հունական հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ «Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցելուն, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության շատ բարձր մակարդակ ունի»:
Պեսկովը նաեւ հայտնել է, որ Մոսկվան Անկարայի հետ համատեղ երկկողմ նախագծեր է պլանավորում եւ նշել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ «որոշակի փոխըմբռնում կա» ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումների հարցում:
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ զենքի մատակարարումների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը բաց է «տարբեր երկրների, հատկապես… գործընկերների հետ համագործակցության համար» ուստի ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող ազդել նրա վրա:
«Մենք բոլորս գիտենք, որ ԱՄՆ-ն սիրում է այս խաղը խաղալ պատժամիջոցներով, բայց նրանք երբեք չեն հասնում իրենց նպատակներին։ Նրանց երբեք չի հաջողվել ստիպել որեւէ երկրի փոխել իր կարծիքը», — պարզաբանել է Պեսկովը:
Վերջում nա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը որեւէ սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների, «հատկապես Հունաստանի համար»: Պեսկովը բացատրել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների համակարգը «ոչ թե հարձակողական» է, այլ «պաշտպանական, 100 տոկոսով պաշտպանական»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել էր, որ Անկարան մտադիր է համագործակցել Մոսկվայի հետ 5-րդ սերնդի TF-X սեփական կործանիչների ստեղծման հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







