Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

Թուրքիայի 10% հարուստները տնօրինում են ողջ երկրի եկամուտների կեսից ավելին

Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ողջ երկրի եկամուտների 54%-ը: Այս մասին հայտնի է դարձել Փարիզի World Inequality Lab-ի կողմից կազմվող համաշխարհային անհավասարության մասին 2021 թվականի զեկույցից: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Զեկույցի` Թուրքիային վերաբերող մասում նշվում է, որ վերջին 15 տարում այդ երկրում շարունակում է աճել անհավասարությունը (եկամուտների անհավասար բաշխումը): Վերջին 3 տարում էլ Թուրքիայի տնտեսական աճի տեմպերի դանդաղելու հետևանքով նվազել են բնակչության բոլոր շերտերի եկամուտները:

Երկրում մեկ չափահասին բաժին ընկնող միջին տարեկան եկամուտը կազմել է 85.000 լիրա (6.250 դոլար): Բնակչության առավել նվազ եկամուտներ ունեցող 50%-ի շրջանում մեկ չափահասին բաժին ընկնող տարեկան եկամուտը կազմել է 20.260 լիրա (1490 դոլար), նույն ցուցանիշը ամենաշատ եկամուտ ունեցող 10%-ի դեպքում միջինը կազմել է 463000 լիրա (34000 դոլար)՝ մոտ 23 անգամ ավել: Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ողջ երկրի եկամուտների 54%-ը, առավել պակաս եկամուտ ունեցող 50%-ի եկամուտները կազմում են ողջ երկրի եկամուտների 12%:

Ըստ հիշյալ զեկույցի՝ հավասարության տեսանկյունից ամենաբարենպաստ դիրքում է հայտնվել եվրոպական տարածաշրջանը, իսկ ամենավատ վիճակն արձանագրվել է Մերձավոր Արևելքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+