Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:47

Քլունին հրաժարվել է թուրքական ավիաընկերության հետ բազմամիլիոնանոց պայմանագրից

Հոլիվուդյան դերասան, բարերար եւ գրող Ջորջ Քլունին հրաժարվել է ավիաընկերություններից մեկի հետ խոշոր գովազդային պայմանագրից, հաղորդում է The Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ նա ավիաընկերության գովազդում նկարահանումների մեկ օրվա ընթացքում պետք է 35 մլն դոլար ստանար։ Սակայն Քլունին որոշել է հրաժարվել առաջարկից այն բանից հետո, երբ խոսել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ:

Դերասանի խոսքով՝ ավիաընկերությունը, որից ստացվել է առաջարկը, կապված է մի երկրի հետ, «որը թեև թշնամի չէ, բայց երբեմն կասկածներ է առաջացնում»: «Եվ այդ պատճառով ես մտածեցի, եթե դա ինձանից գոնե մեկ րոպե կխլի, դա չարժե», — պատմել է Քլունին:

Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի կարծիքով՝ խոսքը թուրքական ավիաընկերության մասին է։ Այս մասին Նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Հաշվի առնելով, որ Ամալն ու Ջորջ Քլունին հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, Բյուիսոնան ենթադրել է, որ դերասանը հրաժարվել է մասնակցել գովազդին, քանի որ դա անհամատեղելի է իր դիրքորոշման հետ:

Նշենք, որ Ջորջ Քլունին հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2016 թվականին այցելել է Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 24 — ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տեղի ունեցած «Ավրորա» մարդասիրական Առաջին մրցանակի հանձնման արարողությանը։ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին, 2015-ին ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հայաստանի շահերը որպես երրորդ կողմ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դեմ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի բողոքի գործով, որն իր ելույթներում «միջազգային սուտ» է անվանել Հայոց ցեղասպանությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+