Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները դեկտեմբերի 7-ին տեսազանգ կունենան, կքննարկեն երկկողմ հարցեր: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին ասված Է մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ:
Նշվել է, որ ՋՈ Բայդենը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններին առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերը:
«Նախագահ Բայդենը կընդգծի ԱՄՆ-ի անհանգստությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվության կապակցությամբ և կրկին կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — նշել է Նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







