Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Կիևում ցուցարարները պահանջում են Զելենսկու հրաժարականը և «իշխանության լիակատար վերաբեռնումը»

«Պաշտպանիր Ուկրաինան՝ դադարեցրու հեղաշրջումը» ակցիայի մասնակիցները, որոնք ընթանում են Կիևի կենտրոնում, պահանջել են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականը և «իշխանության լիակատար վերաբեռնումը»: Նման հուշագրին հավանություն են տվել Անկախության հրապարակում (Անկախության Մայդանում) ցուցարարները, փոխանցում է ТАСС-ը։

Ինչպես իրադարձությունների վայրից հայտնում է գործակալության թղթակիցը, հուշագրի տեքստում, որը բեմից հնչեցրել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Յուրի Գուդիմենկոն, պարունակվում է երկրի նախագահի հրաժարականի, Գերագույն ռադայի արտահերթ վերընտրությունների պահանջ՝ այն հաշվարկով, որ նրա կազմում չի լինի «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունից մեծամասնություն: Այդ առաջարկները ցուցարարները դիմավորեցին «Զելենսկի հեռացիր» կարգախոսներով։ “

Գուդիմենկոն հայտարարել է նաև «իշխանության ամբողջական վերաբեռնման համար» անժամկետ արշավի մեկնարկի և ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման մասին: Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան «իշխանության կարիք ունի, որը պայքարելու է Ռուսաստանի, այլ ոչ թե ընդդիմության դեմ»:

Հանրահավաքից հետո ցուցարարները շարասյուներով շարժվում են դեպի Ուկրաինայի նախագահի գրասենյակ։

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական հատված եւ, մասնավորապես, կառավարական թաղամաս մուտքը փակ է։ Կարգը պահպանում են ազգային գվարդիայի մարտիկներն ու ոստիկանները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+