Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նոյեմբերի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին սրմանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ Կլաարը Բաքու Է ժամանել Երևանից, որտեղ նոյեմբերի 30-ին նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







