Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

ՌԴ Պետդումայում բարձր են գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին բարձր է գնահատել Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, ինչպես և մեկ տարի առաջ, կարելի է կրկին պատմական անվանել»,- իր Телеграм-ալիքում գրել է Սլուցկին:

Նրա կարծիքով` «Սոչիում կարևոր քայլ է արվել, որը, ինչպես մենք բոլորս հուսով ենք, կմոտեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը»: Սլուցկին նշել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ կստեղծվեն: «Անշուշտ, դա կպահանջի անվտանգության ուժեղացում սահմանամերձ շրջաններում, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է կատարվեն։ Սակայն դրական վեկտորն արդեն տրված է»,- կարծում է Կոմիտեի ղեկավարը։

Նրա կարծիքով, «բանակցությունների արդյունքում ստորագրված հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի դերը որպես ղարաբաղյան կարգավորման ամենաարդյունավետ միջնորդներից մեկը»:

«Ե

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր առանցքային դաշնակիցներն ու գործընկերներն են»,- ընդգծել է Սլուցկին:

Նախօրեին  Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ հայտարարություն էին ընդունել հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հանդիպումից հետո Պուտինը նշել է, որ այն «չափազանց օգտակար և ժամանակին» էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+