ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ շփումներին, որոնք ուղղված են երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:
«Ինձ հաճելի էր տեսնել այդ հանդիպման մասին հայտարարությունը։ ԱՄՆ-ն համառորեն աշխատել է, որպեսզի առաջնորդները հանդիպեն անմիջականորեն։ Հուսով եմ, որ այս հանդիպումը քայլ առաջ կլինի երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է Լիտցենբերգերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է երկրների միջև ուղիղ շփումներին։ «Մենք ողջունում ենք այդ կամքը և հույս ունենք, որ կողմերը կօգտվեն դրանից», — հավելել է դեսպանը, որի խոսքը մեջբերում է ադրբեջանական Report գործակալությունը:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







